00:00:00

Թուրքիան սկսել է արտաքսել արտասահմանցի ահաբեկիչներին

22:45, 11 նոյեմբեր 2019 Աշխարհ

Նոյեմբերի 11-ին Թուրքիան սկսել է արտասահմանցի ահաբեկիչների արտաքսումը: Այսպիսով՝ իրավական ընթացակարգերի ավարտից հետո Թուրքիայից արտաքսվել է ԱՄՆ-ի քաղաքացի ահաբեկիչ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» լրատվականը:
Ընթացքի մեջ է նաև մի գերմանացի ահաբեկչի արտաքսման փաստաթղթաբանությունը: Օրվա ընթացքում Դանիա կարտաքսվի ևս մի ահաբեկիչ: Այսպիսով՝ մեկ օրվա ընթացքում Թուրքիայից կարտաքսվի երեք ահաբեկիչ: Նոյեմբերի 14-ին ծրագրվում է արտաքսել ևս 7 ահաբեկչի, որոնք բոլորն էլ Գերմանիայից են: Այն մասին, որ Թուրքիան նոյեմբերի 11-ից սկսելու է գերի ընկած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների արտաքսումն իրենց երկրներ, հայտարարել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն՝ դեռևս ուրբաթ օրը: «Մենք ասում ենք Եվրոպային՝ «Մենք կվերադարձնենք ձեզ այդ մարդկանց», և սկսում ենք երկուշաբթի օրվանից»,- նշել է Սոյլուն: Նա հայտարարել էր նաև, որ Թուրքիան կալանքի տակ է պահում ԻՊ-ի 1200 անդամի, ևս 287-ը գերեվարվել են Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների ժամանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր