00:00:00

Դմիտրի Մեդվեդևի որդին հանդիպում է հայուհու հետ. ԶԼՄ-ներ

21:32, 11 նոյեմբեր 2019 Աշխարհ

Ռուսական «403 press» Telegram ալիքը մանրամասներ է ներկայացրել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի 24-ամյա որդու` Իլյա Մեդվեդևի անձնական կյանքի մասին: Ըստ ալիքի, Իլյա Մեդվեդևը հանդիպում է Մոսկվայի համալսարանի Ասիայի ու Աֆրիկայի երկրների ֆակուլտետի 25-ամյա ուսանողուհի Յանա Գրիգորյանի հետ, ում նա արդեն ծանոթացրել է իր ընտանիքի անդամներին: «Վարչապետի որդին առնվազն մեկ տարի առաջ իր սիրելիին ծանոթացրել է մայրիկի` Սվետլանայի հետ: Նրանք երեքով ներկա են գտնվել սեպտեմբերին Սոչիում կայացած «Նոր ալիք» երաժշտական փառատոնին»,- հայտնում է լրատվամիջոցը: Նշվում է, որ Յանա Գրիգորյանը մասնակցել է համալսարանում հայոց գրերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր