00:00:00

Քանյե Ուեսթը հայտարարել է ԱՄՆ նախագահ դառնալու մտադրության մասին

18:50, 10 նոյեմբեր 2019 Աշխարհ

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Նյու Յորքի «Fast Company» ինովացիոն փառատոնում հայտարարել է, թե 2024 թվականի ընտրությանը մտադիր է առաջադրվել նախագահի պաշտոնում, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Այս մասին նա խոսել է իր սպորտային կոշիկների նոր մոդելի ներկայացման ժամանակ: «Մինչ դուք կարդում եք վերնագրերը, որոնցում ասվում է, թե Քանյեն խենթ է, ամեն երրորդ աֆրոամերիկացին բանտում է, և բոլոր հայտնիները բանտում են, որովհետև նրանք ոչինչ չեն կարող ասել, կարծիք չունեն, նրանք սարսափած են»,-ասել է երաժիշտը: Նշվում է, որ ռեփերն առաջին անգամ չի խոսում նախագահ դառնալու իր նկրտումների մասին: Նա արդեն դա արել է չորս տարի առաջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր