00:00:00

Ասադը Եվրոպային մեղադրել է Սիրիայի ահաբեկիչներին աջակցելու համար

23:30, 09 նոյեմբեր 2019 Աշխարհ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Russia Today-ին տված հարցազրույցում Եվրոպային մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու համար:  SHANTNEWS.am-ի փոխանցմամբ՝ նա ասել է, որ Եվրոպան ուղղակիորեն աջակցում է Սիրիայում գործող ահաբեկիչներին, բայց խուսափում է նրանց ընդունել, երբ վերջիններս փորձում են ներգաղթյալների հետ անցնել Եվրոպա: Նա դա որակել է, որպես «երկերեսանիություն»: Ասադի խոսքով` սիրիական հակամարտության ընթացքում Սիրիայից Թուրքիա է գնացել մի քանի միլիոն մարդ, նրանց շարքում կարող են լինել ծայրահեղականներ: Ասադի կարծիքով` Եվրոպան միաժամանակ և՛ վախենում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, և´ նրա կարիքն ունի, որպեսզի այդ փախստականները չհասնեն Արևմուտք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր