00:00:00

Բրիտանական Prodigy խմբի մենակատարի իրերը վաճառել են 350 հազար ֆունտ սթերլինգով

21:47, 09 նոյեմբեր 2019 Աշխարհ

Բրիտանական  Prodigy խմբի մենակատար Կիտ Ֆլինտի իրերը Cheffins կոչվող աճուրդում վաճառվել են գրեթե 350.000 ֆունը սթերլինգով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: Կիտ Ֆլինտը մահացել էր այս տարվա մարտին:
«Ինչպիսի երեկո: Երեկ երեկոյան Կիտ Ֆլինտի հավաքածուն վաճառվեց գրեթե 350.000 ֆունտ սթերլինգով, գերազանցելով բոլոր սպասելիքները: Հետաքրքրությունը աճուրդի նկատմամբ հսկայական էր»,-սոցիալական ցանցերում գրել են աճուրդի կազմակերպիչները: Ամենաթանկը վաճառվել են «լուսնային մարդ» երեք արձանիկները, որոնցով պարգևատրվում են MTV Music Awards երաժշտական մրցանակաբաշխության հաղթողները: Արձանիկները վաճառվել են 16.000 ֆունտ սթերլինգով: Երգչի անկողինը վաճառվել է 8,5 հազար ֆունտ սթերլինգով: Աճուրդի մասնակիցները ձեռք են բերել նաև երգչի փիրսինգների հավաքածուն՝ 2,2 հազար ֆունտ սթերլինգով, կեպիների հավաքածուն՝ 1,5 հազար ֆունտ սթերլինգով, 19-րդ դարի մոմակալը՝  հազար ֆունտ սթերլինգով, ատրճանակով նապաստակի խրտվիլակը՝ 3,2 հազար ֆունտ սթերլինգով, մրջյունի ալյումինից ու երկաթից պատրաստված արձանիկը 8 հազար ֆունտ սթերլիգով և այլ իրեր: Աճուրդը կազմակերպվել էր երգչի պարտքերը մասամբ փակելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր