00:00:00

Չավուշօղլուն շնորհավորել է Ադրբեջանին դրոշի օրվա առթիվ ու նշել, որ «մի օր բարձրացված դրոշը երբեք չի խոնարհվի»

19:48, 09 նոյեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն շնորհավորել է Ադրբեջանին պետական դրոշի օրվա առթիվ:
«Շնորհավոր Պետական դրոշի օրը, Ադրբեջան: Մեկ անգամ բարձրացված դրոշը երբեք չի խոնարհվի»,- գրել է Չավուշօղլուն Twitter-ում: Թուրքիայի արտգործնախարարը սոցիալական կայքում շնորհավորանքից բացի տեսանյութ է հրապարակել, որում  Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ է: Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովն աշխատանքային այցով Թուրքիայում է գտնվում: Նա մասնակցելու է Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 24-րդ նիստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր