Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին հրաժարական է տվել: apsny.ge- -ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է տեղեկացրել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։
Նրա խոսքով, նախարարն ինքն է դիմել զբաղեցրած պաշտոնը թողնելու խնդրանքով։
Միխայիլ Բատիաշվիլին նախարարի պաշտոնին նշանակվել էր 2018 թվականին:
Նա մի շարք նորամուծությունների հեղինակ է:
Հիշեցնենք, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում լարված իրավիճակ էր՝ կապված «Հետո մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրության հետ: Ցուցարարները բողոքում էին «Հետո մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրության դեմ, որը նույնասեռական անձանց մասին է: