00:00:00

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը գրեթե 2 ամիս անց շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

13:04, 09 նոյեմբեր 2019

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը գրեթե 2 ամիս անց շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փոխգնդապետի եղբայրը` Կարեն Մխիթարյանը: Նա նշեց, որ Արան դեռ կոմայի մեջ է, իրենք ամեն օր տեաակցում են, սակայն նրա վիճակում փոփոխություն դեռ չկա: Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում: Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը։ Ավելի ուշ, որպես մեղադրյալ ներգրավվեց նաեւ Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Երկուսն էլ կալանքի տակ են։ Քննչական կոմիտեն առգրավվել է նաեւ դեպքի վայրի տեսախցիկները՝ մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը միջադեպին ստուգելու համար: Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր