00:00:00

Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքով մահացել է երկու մարդ

16:19, 09 նոյեմբեր 2019 Աշխարհ

Ավստրալիայում անտառային հրդեհների պատճառով մահացել է երկու մարդ: Եվս յոթը համարվում են անհետ կորած: Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը: Նշվում է, որ անհետ կորածների թիվը կարող է ավելանալ: Ավստրալիայի կոալաների պահպանությամբ զբաղվող Koala Conservation Australia կազմակերպության գնահատմամբ՝ նախորդ շաբաթ Նոր հարավային Ուելս նահանգում սկսված անտառային հրդեհներին զոհ է գնացել շուրջ 350 կոալա՝ այն դեպքում, երբ արգելանոցում նրանց ընդհանուր թիվը 500-600 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր