00:00:00

Թրամփն ինձ առաջարկել է Հայոց ցեղասպանության փոխարեն ասել պատերազմ. Էրդողան

16:07, 09 նոյեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը ուշագրավ հայտարարություն է արել և նշել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ քննարկել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման հարցը: «Արդեն ձանձրացել ենք «հայոց ցեղասպանության» մասին լսելիս: Ես այդ հարցը կքննարկեմ ԱՄՆ կատարելիք իմ այցի ընթացքում: Թրամփը ինձ մի անգամ նույնիսկ առաջարկեց՝ իսկ ի՞նչ, եթե այն ցեղասպանություն չանվանենք, այլ՝ պատերազմ: Ես պատասխանեցի, մեզ ոչ մի երկիր չի հակադրվել, դա քննարկման թեմա չէ: Ես նաև ասացի, որ դա եղել է պարտադրված ներքին տեղահանություն, ինչի ընթացքում եղել են որոշակի դժվարություններ»,-Էրդողանի խոսքերը մեջբերում է ադրբեջանական մամուլը՝ հղում անելով NTV հեռուստաալիքին: Հավելենք, որ Էրդողանը այցը ԱՄՆ նախանշված է նոյեմբերի 13-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր