00:00:00

Բրազիլիայի նախկին նախագահն ազատության մեջ է

14:20, 09 նոյեմբեր 2019 Աշխարհ

Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու դա Սիլվան ուրբաթ բանտից ազատվել է ավելի քան 18 ամսվա բանտարկությունից հետո, հայտնում է BBC-ն: Կողմնակիցների բազմությունը ազատված առաջնորդին ողջունել է բուռն ծափահարություններով: Բանտից դուրս գալով Բրազիլիայի նախկին նախագահը ի նշան հաղթանակի վեր է պարզել բռունցքը: «Ես չէի կարծում, որ այսօր այստեղ կխոսեմ տղամարդկանց ու կանանց հետ, որոնք 580 օր ինձ ցանկացել են բարի առավոտ, բարի օր կամ բարի գիշեր, չնայած անձրեւին ու շոգին»,- հայտարարել է նա հավաքված բազմությանը: Բրազիլիայի նախկին նախագահը բանտային պատժաժամկետը կրում էր Կուրտիբեում՝ կոռուպցիայի մեղադրանքով: 74-ամյա դա Սիլվան, որը Բրազիլիայի նախագահն է եղել 2003-2010 թվականներին, համարվում է երկրի ամենախոշոր քաղաքական դեմքերից մեկը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր