00:00:00

Փարիզում վաճառքի կհանվի Մոցարտի բնօրինակ ձեռագրերից մեկը

03:59, 09 նոյեմբեր 2019 Աշխարհ

Երկու մենուետներից բաղկացած երաժշտական ստեղծագործության բնօրինակը, որը Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը գրել է ընդամենը 16 տարեկան հասակում, աճուրդի կհանվի Փարիզում այս ամսվա վերջին, հաղորդում MSN-ն։
Ձեռագրի համար նախնական գին է սահմանվել 166 000-220 000 դոլարը, հաղորդել է Լոնդոնի Sotheby's-ի աճուրդում երաժշտական ձեռագրերի մասնագետ Սայմոն Մագուայրը։ Աճուրդը կկայանա նոյեմբերի 18-ին։ «Մոցարտը միշտ գրել է առաջին տարբերակները՝ հետագայում չվերամշակելով դրանք, ի տարբերություն Բեթհովենի, որն անվերջ վերանայել է իր ստեղծագործությունները»,- հայտնել է փորձագետը։ Հաղորդվում է, որ բնագիրն առժամանակ պահվել է Զալցբուրգում՝ կոմպոզիտորի քրոջ՝ Նաներլի մոտ, իսկ ավելի ուշ հայտնվել է ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգի ընդարձակ հավաքածուի մեջ, որը, ըստ Մագուայրի՝ «երաժշտական ստեղծագործության պատառիկների լեգենդար կոլեկցիոներ էր, հատկապես՝ Մոցարտի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր