00:00:00

Պենտագոնը հայտարարել է, որ Իրանի կողմից խոցված անօդաչուն չի պատկանում ԱՄՆ-ին

03:34, 09 նոյեմբեր 2019 Աշխարհ

Անօդաչու թռչող սարքը, որն այսօր խոցել է Իրանը, չի պատկանում ԱՄՆ զինված ուժերին: Այս մասին ասվում է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության մամուլի ծառայության հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «ԱՄՆ անօդաչուի ենթադրյալ խոցման մասին տեղեկությունները սխալ են: Եթե անգամ ինչ-որ անօդաչու թռչող սարք է խոցվել, ապա այն չի պատկանում Պենտագոնին»,- ասվում է փաստաթղթում: Ավելի վաղ Հուզեստան նահանգի նահանգապետ Գոլամրեզ Շարիաթին հաստատել է, որ նոյեմբերի 8-ի առավոտյան իրանական հակաօդային պաշտպանության ուժերն այլ պետությանը պատկանող անօդաչու թռչող սարք են խոցել: Իրանի բանակը հայտարարել է, որ այն խախտել է երկրի օդային տարածքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր