«Մենք ուրախ ենք, որ համաձայնություն է ձեռք բերվել: Սա կարևոր իրադարձություն է այն մարդկանց համար, որոնք ցանկանում են աջակցել այն թեկնածուներին, որոնք կողմ են ԵՄ-ին անդամակցությունը պահպանելուն»,-Սուինսոնի խոսքը մեջբերում է գործակալությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը վերջնականապես հավանություն է տվել Brexit-ի հետաձգմանը մինչև 2020 թվականի հունվարի 31-ը:
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի խոսքով՝ այս հետաձգումը, հավանաբար, վերջինը կլինի:
Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Բորիս Ջոնսոնը հավաստիացնում էր, որ Մեծ Բրիտանիան հոկտեմբերի 31-ին դուրս կգա ԵՄ-ից՝ համաձայնագրի առկայությամբ, թե առանց դրա: