Հետաքննության տվյալներով՝ Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության պետական համալսարանի պրոֆեսորը մի քանի տասնամյակ առաջ կանեփ է ցանել իր հողատարածքում և դրա սերմերն օգտագործել ձուկ բռնելու համար: Նա կանեփի սերմերը խառնել է վարսակի հետ և ձուկ բռնել դրա օգնությամբ: Միևնույն ժամանակ պրոֆեսորը գիտակցել է, որ դա արգելված է օրենքով:
Դատարանը նշել է, որ 2018 թվականին Ռյաբովը կանեփ ցանելու և պահելու համար արդեն դատապարտվել էր 2 տարի 2 ամիս պայմանական ազատազրկման:
«Նա անձամբ երբեք չի օգտագործել թմրանյութ»,- նշել է դատարանը:
Պրոֆեսորը դատարանի որոշմամբ դատապարտվել է 3,5 տարվա պայմանական ազատազրկման: Որոշումը կայացնելիս հաշվի է առնվել նրա հանցավոր գործունեության նպատակը, տարիքն ու առողջական վիճակը, ինչպես նաև համալսարանի ռեկտորի նամակը, որում նշված է, որ Ռյաբովը վաստակաշատ մանկավարժ է: Պրոֆեսորը համալսարանում փիլիսոփայություն է դասավանդում: