00:00:00

«Ժողովուրդ». Իշխող թիմը որոշել է փորձության ենթարկել Հրայր Թովմասյանին․ Ստամբուլյան կոնվենցիան ՍԴ-ի ճանապարհին է

15:00, 07 նոյեմբեր 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ստամբուլյան կոնվենցիան Սահմանադրական դատարանի ճանապարհին է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան իշխանությունները նպատակ ունեն առաջիկայում քննարկել կառավարությունում, ապա ուղարկել ՍԴ, որպեսզի այստեղ որոշեն՝ կոնվենցիան սահմանադրական է, թե ոչ: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` այսպիսով իշխող թիմը որոշել է փորձության ենթարկել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Եւ իշխանությունում տեսակետ կա, որ այս հարցը շատ վճռորոշ կարող է լինել Հ. Թովմասյանի համար, որովհետեւ բացի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործից նաեւ հենց կոնվենցիայի հարցն է հիմք դարձել, որ իշխող թիմը ձետնամուխ լինի Հ. Թովմասյանին գահընկեց անելու գործին, որովհետեւ լուրեր կային, որ ՍԴ-ն այդ կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչելու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր