«Միացյալ Նահանգները վերափոխելու իրենց ձգտման մեջ դեմոկրատներն ավելի ու ավելի տոտալիտար են դառնում. ճնշում են դժգոհներին, զրպարտում անմեղներին, ոչնչացնում իրավական նորմերը, ցուցադրական գործընթացներ են կազմակերպում և փորձում տապալել ամերիկյան ժողովրդավարությունը, որպեսզի պարտադրեն իրենց սոցիալիստական օրակարգը: Եթե դեմոկրատները վերադառնան, ձեզ այնպիսի ընկճախտ է սպասվում, որը ոչ ոք երբևէ չի տեսել»,-հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Լուիզիանայում իր կողմնակիցների հետ հանրահավաքում:
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին:
Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուների նախնական ընտրությունները տեղի կունենան փետրվարից մինչև հունիս, որից հետո հաղթողը կընտրվի կուսակցական համագումարում։ Համազգային հարցումների մեծ մասում առաջատարը նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է, նրա հետ մրցակցում են Էլիզաբեթ Ուորենը և Բեռնի Սանդերսը:
Սոցհարցումների վերջին տվյալների համաձայն՝ Թրամփը ժողովրդականությամբ զիջում է Դեմոկրատական կուսակցության միանգամից հինգ ներկայացուցիչների, որոնք հայտարարել են ընտրություններին մասնակցելու ծրագրերի մասին: