00:00:00

«168 ժամ». Երեւանից Թբիլիսի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնում է ինքնաթիռով

13:44, 07 նոյեմբեր 2019 Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Նախկին իշխանություններին բյուջեն վատնելու ու թալանի մեջ մեղադրող նախկին ընդդիմադիր, ներկայիս՝ իշխանությունները, փաստորեն, իրենք էլ բոլորովին դեմ չեն օգտվել այդ բյուջեի ընձեռած վայելքներից ու հարմարավետությունից: Այդ առումով վարչապետին չեն զիջում նաեւ իր թիմի անդամները եւ, մասնավորապես, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Պարզվում է, որ ս/թ հոկտեմբերի 4-9-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի գործուղված մեր պատվիրակությունն այնտեղ է մեկնել ոչ թե մեքենաներով, այլ ինքնաթիռով, ինչը հարուցել է քաղաքապետարանի աշխատակիցների եւ ավագանու անդամների զարմանքը, ովքեր նշում են, որ չեն հիշում, որ երբեւէ Վրաստան որեւէ մեկն ինքնաթիռով մեկներ: Ընդ որում, գործուղման մասին Երեւանի քաղաքապետի հրամանի մեջ նշված չէ, թե ինչով են պատվիրակության անդամները մեկնում Վրաստան, բայց նշված է, որ բոլոր ծախսերը, բացի գիշերակացից, հոգում է Երեւանի 2019թ. բյուջեն: Ի դեպ, այն, որ Հայկ Մարությանը Թբիլիսի է մեկնել օդային ճանապարհով, վկայում է համացանցում հոկտեմբերի 6-ին տեղադրված տեսանյութը, ուր լրագրողը Հայկ Մարությանի հետ զրուցում է օդանավակայանում: Վերջինս պատմում է, թե ինչ նպատակով էր գտնվում Թբիլիսիում: Փաստորեն, Երեւան-Թբիլիսի ճանապարհը Հայկ Մարությանը միայն ինքնաթիռով պետք է անցնի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր