00:00:00

«Փաստ». Իշխանություններն ուզում են վերացնե՞լ ՍԴ-ն. Փաշինյանը մի քանի փակ քննարկումներ է ունեցել

13:21, 07 նոյեմբեր 2019 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացները դարձել են հայկական քաղաքական հարթակի առաջնային հարցերից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը։ Չնայած այն փաստին, որ իշխանությունները հնարավոր ու անհնար ճանապարհներով ձեռնամուխ են եղել ազատվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից, սակայն նրանց նախաձեռնությունները չեն ունենում իրենց համար փափագելի արդյունքը։ Մենք նախորդ հրապարակումներում արդեն գրել ենք, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի փակ քննարկումներ է ունեցել, որոնց ներկա են գտնվել նաեւ միջազգային փորձագետներ ու սահմանադրագետներ։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդ հանդիպումների արդյունքում արդեն իսկ նախնական քաղաքական որոշում է կայացվել, ըստ որի, հնարավոր կլինի ոչ միայն ազատվել Թովմասյանից, այլ նաեւ ամբողջությամբ վերացնել Սահմանադրական դատարանը՝ որպես ինստիտուտ։ Պատահական չէ, որ իշխանամերձ փորձագիտական շրջանակները վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ են այս թեզը նետում շրջանառության մեջ։ Նման գործելաոճն ընդունված է միջազգային պրակտիկայում. այսպես կոչված՝ «օվերտոնի պատուհանի» սկզբունքով հանրության ականջին աստիճանաբար հնչեցվում են իշխանության քիմքին հաճելի թեզեր, որոնք ժամանակի ընթացքում ստանում են ավելի հաճախակի բնույթ, հետագայում արդեն՝ հստակ օրենքի տեսք։ Այսպես, «Փաստ» թերթի տեղեկություններով, ՍԴ-ն որպես ինստիտուտ ՀՀ դատաիրավական համակարգից վերացնելու մասին դրույթն առաջիկայում կսկսի ավելի հաճախ շրջանառվել, եւ, ըստ ամենայնի, դրա մասին կբարձրաձայնվի միայն գարնանը, ապա եւ քննարկման կներկայացվի համապատասխան նախագիծը։ Ի դեպ, տարբերակներից մեկը ՍԴ-ի եւ Վճռաբեկ դատարանի լիազորությունների միավորումն է եւ, ըստ այդմ, նոր Բարձր դատարանի ձեւավորումը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, այս հարցի հետ կապված հնարավոր է անցկացվի նաեւ հանրաքվե»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր