00:00:00

Հորդանանում անհայտ անձը հարձակվել Է իսպանացի զբոսաշրջիկների վրա. Rai Al Youm

19:02, 06 նոյեմբեր 2019 Աշխարհ

Հորդանանի Ջարաշ քաղաքում հինգ մարդ, ներառյալ օտարերկրյա երեք զբոսաշրջիկ Է վիրավորվել անհայտ անձի հարձակման հետեւանքով: Այդ մասին նոյեմբերի 6-ին հայտնել Է Rai Al Youm թերթը: Ըստ առկա տվյալների, սուր առարկայով վերքեր են ստացել նաեւ զբոսաշրջիկների խմբի ուղեւարը եւ պատմական այն օբյեկտի պահպանության աշխատակիցը, որտեղ կատարվել Է հարձակումը: Բոլոր տուժածները տեղափոխվել են տեղի հոսպիտալ: Հորդանանի անվտանգության ծառայությունների աղբյուրների տվյալներով՝ տուժած զբոսաշրջիկներն իսպանացիներ են: Հարձակվողը ձերբակալված Է: Ներկայում ոստիկանությունը շրջափակել Է միջադեպի վայրը, կատարվում են հետաքննչական միջոցառումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր