«Յուրաքանչյուրը հնարավորություն կունենա ցանկացած տեսքով ռոբոտ ձեռք բերել՝ մասնագիտական և անձնական օգտագործման նպատակներով: Պարկերացրեց Մայքլ Ջորդանին բասկետբոլի գնդակներ վաճառելիս, կամ Ուիլյամ Շեքսպիրին թանգարանում իր գործերն ընթերցելիս»,- իր հայտարարության մեջ նշել է Promobot ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Յուժակովը:
Ընկերության Robo-C ռոբոտների պարանոցը և իրանը կարող են ազատ շարժվել, սակայն ռոբոտները չեն կարող քայլել:
Ռոբետի դեմքն ունի 18 շարժվող մաս, որոնք թույլ են տալիս ստանալ դեմքի 600 արտահայտություն, իսկ ռոբոտի արհեստական ինտելեկտը պարունակում է 100 000 խոսքային մոդուլ:
«Promobot-ը վստահ է, որ նման ռոբոտը կարող է կոտրել մարդ-մեքենա փոխգործակցության պատնեշը և աշխատակիցներին փոխարինել փոստային բաժանմունքներում, բանկերում և այլ հիմնարկներում»,- ասված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
Այնուհանդերձ, մարդակերպ ռոբոտների «լիցքավորված կյանքի» տևողությունը 8 ժամ է: