00:00:00

Դոնալդ Տուսկը հրաժարվել է առաջադրվել Լեհաստանի նախագահի պաշտոնում

15:47, 06 նոյեմբեր 2019 Աշխարհ

Եվրախորհրդի լեհ նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է 2020 թվականի գարնանը Լեհաստանում կայանալիք  նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրվելու որոշման մասին, հայտնում է Polskie Radio-ն:
«Ես չէի ցանկանա որևէ կերպ խոչընդոտել ընդդիմությանը թեկնածուներ ներկայացնելու հարցում»,- ասել է Տուսկը: Նրա խոսքով՝ ընդդիմությունը կարող է հաղթել նախագահական ընտրություններում, սակայն դրա համար պետք է թեկնածու, որը ծանրաբեռնված չի լինի դժվար և հավանության չարժանացած որոշումներով: Հիշեցնենք, որ 14 տարի առաջ Տուսկը մասնակցել է Լեհաստանի նախագահական ընտրություններին, սակայն պարտվել է Լեխ Կաչինսկուն՝ ստանալով ընտրողների 45,96 տոկոս ձայները: 2007-ից 2014 թվականները Տուսկը զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը: Տուսկին համարում էին ընդդիմության կողմից նախագահի ամենահավանական թեկնածուն: Իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցությունը մտադիր է առաջադրել երկրի ներկայիս ղեկավար Անջեյ Դուդայի թեկնածությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր