Անհայտ անձը Հոնկոնգում դանակով հարձակվել օրենսդիր խորհրդի անդամի վրա եւ վիրավորել երկու մարդու, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով South China Morning Post պարբերականին։
Ոստիկանության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 08.44-ին (Մոսկվայի ժամանակով 03.44-ին) Թուեն Մուն շրջանում։ Օրենսդիր խորհրդի անդամ Հե Ցզյունյաոն (Junius Ho Kwan-yiu) իր վրանի մոտ էր, որտեղ հաղորդակցվում էր ընտրողների հետ շրջանային խորհրդի ընտրությունների ընտրարշավի շրջանակում, գրում է թերթը։
Պարբերականի տվյալներով՝ վիրավորվել է եւս երկու մարդ։ Տուժածները հասցվել են տեղի հիվանդանոց, հարձակվողը կալանավորված է։
Ինչպես նշում է պարբերականը, Հե Ցզյունյաոն, որը դեմ է հակակառավարական բողոքներին, ենթարկվել էր քննադատության, երբ ինտերնետում հայտնվել էր տեսանյութ, որտեղ նա սեղմում է սպիտակ մարզաշապիկներով տղամարդկանց ձեռքը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամռանը Յուանլան կայարանում սպիտակ մարզաշապիկներով մարդկանց մի խումբ փայտերով հարձակվել էր ուղեւորների եւ սեւ հագուստով մարդկանց մեկ այլ խմբի վրա՝ նրանց ցուցարարների տեղ դնելով։ Այդ բախումների հետեւանքով 36 մարդ հոսպիտալացվել էր։
Ինքը՝ օրենսդիրը, հարձակվողների հետ իր կապը հերքում է։