00:00:00

Բիլ Գեյթսը Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցուցակում զիջել է երկրորդ տեղը

14:01, 06 նոյեմբեր 2019 Աշխարհ

Ֆրանսիական LVMH կորպորացիայի (միավորում է այնպիսի հայտնի բրենդներ, ինչպիսիք են՝ Louis Vuitton-ը, Moet-ը և Hennessy-ն) ղեկավար Բեռնար Առնոն Forbes-ի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցանկում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ ետևում թողնելով Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսին: 70-ամյա Բեռնար Առնոյի կարողությունը գնահատվում է 107 միլիարդ դոլար, ինչը 200 միլիոնով ավելի է Գեյթսի կարողությունից: Առնոն նաև համարվում է Եվրոպայի ամենահարուստ մարդը: Առաջին տեղում Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսն է: Նրա կարողությունը գնահատվում է 112,3 մլրդ դոլար։ Բեզոսի տեղը վարկանիշում փոփոխության չի ենթարկվել նույնիսկ կնոջ հետ բաժանությունից հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր