00:00:00

«Ժողովուրդ». Փրկարարների վրա զենք պահած դատավորը ԱԱԾ նախկին տնօրենի քրոջ ամուսինն է

13:29, 06 նոյեմբեր 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի միջադեպի գործը նյութերի նախապատրաստման փուլում ուղարկվել է ՀՔԾ: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 26-ին ԱԻՆ փրկարար ծառայության խումբը դեպքի վայր գնալիս միացրել էր լուսային փարոսիկները եւ ճանապարհ խնդրել Mazda մակնիշի 12 NN 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վերջինս դուրս էր եկել մեքենայից, հարձակվել փրկարարների վրա եւ ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա: Ավելի ուշ պարզ էր դարձել, որ Mazda-ի վարորդը հենց դատավոր Արթուր Ավագյանն է եղել, որը ոստիկանություն ներկայանալով՝ ասել է, որ իր մոտ եղել է «Բրունի 84» տեսակի ատրճանակ, բայց դրանով ինքը ոչ մեկին չի սպառնացել: «Ժողովուրդ» օրաթերթի լուրերով՝ իօրավապահներն իրազեկում են ուղարկել ԲԴԽ, որպեսզի ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանին եւս ներգրավեն քննության մեջ, եթե քրեական գործ հարուցվի Կոտայքի մարզում օրերս տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: «Ժողովուրդ» օրաթերթն, ի դեպ, ճշտել էր, որ Ա. Ավագյանը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի քրոջ ամուսինն է: Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն էլ դատավոր Ավագյանի քավորն է: Ավագյանն ինքը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց՝ ԲԴԽ-ի հորդորին հետեւելով՝ ձեռնպահ կմնա մեկնաբանություններից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր