00:00:00

«Փաստ». «Շիլափլավ»՝ «սուպերնախարարություններում». փոխնախարարը մի բան է ասում, նախարարը՝ լրիվ հակառակը

13:20, 06 նոյեմբեր 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխություններից ու նախարարությունների միավորումից հետո, այսպես կոչված, «սուպերնախարարություններում» իսկական խառնաշփոթ է սկսվել, քանի որ ոլորտի պատասխանատուներն ու նախարարությունների աշխատակիցները չեն կարողանում հասկանալ նախարարությունների ճյուղերի բուն ֆունկցիաները՝ ամեն ինչ խառնվել է իրար։ Նախ՝ նախարարները, որոնց ենթակայության տակ են հայտնվել նեղ «սպեցիֆիկա» ունեցող բնագավառներ, ընդհանրապես պատկերացում չունեն այնտեղ առկա խնդիրների եւ դրանց լուծման տարբերակների մասին։ Բացի այդ, համապատասխան ոլորտի պատասխանատու տեղակալներն իրենց հերթին չեն կարողանում լուծել հարցերը եւ նախարարին հանգամանալից բացատրել վիճակը։ Թերթն այս առիթով զրուցել է նաեւ սուպերնախարարություններից մեկի ստաժավոր մի աշխատակցի հետ, որը նշել է, թե տարբեր ոլորտների միաձուլումն իրականում զուտ ձեւական բնույթ է կրում, քանի որ իրականում իրենց նախարարության ներսում դրանք շարունակում են կառավարվել առանձին-առանձին, ինչն իր հերթին հաճախ հանգեցնում է անհարմար վիճակների՝ ոլորտի փոխնախարարը մի բան է ասում, նախարարը՝ լրիվ հակառակը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր