00:00:00

Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել. դա հրեշավոր գործողություն էր.ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդես

04:04, 06 նոյեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Բոբ Մենենդեսը, ելույթ ունենալով Սենատում, անդրադարձել է տարածաշրջանում Թուրքիայի անընդունելի վարքագծին և բարձրաձայնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները վերագնահատելու անհրաժեշտության հարցը: Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից:
«Թուրքիան՝ էրդողանի ղեկավարության ներքո, չպետք է և չի կարող լինել Միացյալ Նահանգների դաշնակիցը: Քանի անգամ պետք է տեսնենք, թե ինչպես է Թուրքիան դավաճանում սահմանված արժեքները: Դեռ քանի լրագրողներ պետք է փակի տակ հայտնվեն Էրդողանի կողմից, որպեսզի դադարենք Թուրքիան ժողովրդավարական համարել»,-ասել է սենատորը: Մենենդեսը շեշտել է, որ Սենատում անցկացրած 27 տարիների ընթացքում ուսումնասիրել է Թուրքիայի ներխուժումները, ինչպես օրինակ՝ ներխուժումը Կիպրոս 1974 թվականին, որը, նրա խոսքով, շարունակվում է մինչ օրս: Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվ գործողություններից, սենատորի խոսքով, տուժել է նաև Հունաստանը:
«Թուրքիայի գործողությունները վստահելի գործընկերոջ և դաշնակցի արարքներ չեն: Ով կարող է մոռանալ Էրդողանի թիկնապահների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա, որոնք իրենց սահմանադրական իրավունքն էին իրագործում: Եվ հիմա էլ, երբ Ներկայացուցիչների պալատում ներկայացվել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, Թուրքիան բազմիցս փորձել է արգելափակել այն, քանի որ գիտեր, որ քվեարկության դրվելու պարագայում այն միաձայն կընդունվի: Դա ճշմարտության բարձրաձայնումն է: Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել: Դա հրեշավոր գործողություն էր»,- հավելել է սենատորը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր