Ինչպես հաղորդում է Вести-ն, նախնական գնահատումներով՝ վկայագիրը կվաճառվի 1.5 մլն ռուբլիով: Աճուրդի տնից հայտնում են, որ վարորդական իրավունքը ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարին տրվել է 1976-ի դեկտեմբերի 10-ին և հանդիսանում է ԽՍՀՄ ներքին գործերի նախարար Նիկոլայ Շչելոկովի կատակ-նվերը:
Երկար տարիներ իրավունքն ու նախազգուշացումների կտրոնը պահվել է Բրեժնևի ամառանոցում: 1991-ին առանձնատունը փոխանցել են Մոսկվայի քաղաքապետ Գավրիլ Պոպովին, իսկ տան իրերը հասանելի են դարձել շուկայի համար: