00:00:00

Իրանը կարող է «չորս րոպեում» ուրանը մինչեւ 20 տոկոսով հարստացնել

02:31, 06 նոյեմբեր 2019 Աշխարհ

Իրանը կարող է «չորս րոպեում» ուրանը մինչեւ 20 տոկոսով հարստացնել։ Այս մասին հայտարարել է Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Սալեհին, հայտնում է Mehr-ը։ «Ես հուսով եմ, որ մենք երբեք չենք հասնի այն պահին, երբ ստիպված լինենք ուրանը մինչեւ 20 տոկոսով հարստացնել։ Սակայն հենց երկրի ղեկավարությունը նման կարգադրություն անի, մենք կկարողանանք կատարել այն չորս րոպեի ընթացքում»,- հավելել է Սալեհին։ Նրա խոսքերով, ներկայում Իրանը 60 հատ IR-6 ցենտրիֆուգ ունի, որոնցից յուրաքանչյուրը՝ 10 ЕРР հզորությամբ, ինչը թույլ է տվել ուրանի հարստացման գոյություն ունեցող հզորությունը մեծացնել մինչեւ 600 ЕРР։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր