00:00:00

Ֆրանսիան Իրանին կոչ է արել չեղարկել միջուկային գործարքով իր պարտավորությունների կրճատման որոշումը

01:13, 06 նոյեմբեր 2019 Աշխարհ

Ֆրանսիան Իրանին կոչ է արել չեղարկել 2015-ի միջուկային գործարքով իր պարտավորությունների կրճատման որոշումը: Փարիզը հայտարարել է, որ սպասում է այդ հարցով ԱԷՄԳ-ի զեկույցին, հաղորդում է Reuters-ը: «Հարստացման ծավալների մեծացման մասին Իրանի հայտարարությունը հակասում է Վիեննայի համաձայնագրին: Մենք սպասում ենք այդ հայտարարության եւ Իրանի գործողությունների մասին ԱԷՄԳ-ի զեկույցին»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Ագնես ֆոն դեր Մյուլլը: Նա հավելել է, որ Ֆրանսիան հավատարիմ է մնում այդ գործարքին եւ Իրանին կոչ է անում «պահպանել իր պարտավորություններն ու համագործակցել ԱԷՄԳ-ի հետ»: Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը նոյեմբերի 6-ից կրկին կկրճատի միջուկային գործարքով իր պարտավորությունների կատարումը: «Իրանը վաղը կսկսի միջուկային գործարքով իր պարտավորությունների կրճատման չորրորդ փուլը»,- ասել է նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր