00:00:00

Իրանը հայտարարել Է միջուկային գործարքով պարտավորությունների կրճատման նոր փուլի մասին

17:28, 05 նոյեմբեր 2019 Աշխարհ

Իրանը նոյեմբերի 6-ից կսկսի ցենտրիֆուգների օգտագործումը Ֆորդոյի օբյեկտում, ինչն արգելված Է միջուկային գործարքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 5-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Միջուկային գործարքը ենթադրում Է, որ Իրանը Ֆորդոյի միջուկային օբյեկտը կվերապրոֆիլավորի կայուն իզոտոպների արտադրության միջուկային կենտրոնի՝ ձեռնպահ մնալով այնտեղ ուրանի հարստացումից եւ Նաթանզը թողնելով որպես ուրանի հարստացման միակ օբյեկտը: «Վաղվանից կսկսվի Ֆորդոյին գազի մատակարարման գործընթացը»,-ասել Է Ռոհանին ելույթի ընթացքում, հայտարարելով, որ նոյեմբերի 6-ից Թեհրանը չորրորդ անգամ հրաժարվում Է միջուկային գործարքով պարտավորությունների կատարումից: Նրա խոսքով՝ այդ գործունեությունն առաջվա պես կընթանա ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո, իսկ ձեռնարկված բոլոր միջոցները շրջելի են, եւ դա կարող Է տեղի ունենալ, հենց որ գործարքի կողմերը կատարեն իրենց պարտավորությունները: «Հենց որ գործարքի կողմերը վերադառնան իրենց պարտավորություններին, մենք կընդհատենք գազաֆիկացումը»,-հավելել Է նա, հայտնելով, որ գործարքի կողմերին եւս երկու ամիս Է տալիս միջուկային գործարքի շուրջ բանակցելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր