00:00:00

Վարչապետի խոսնակը՝ ռուսական ռազմաբազան ՀՀ-ից հանելու մասին․ «Հրապարակ»

13:09, 05 նոյեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է․ «Փորձագետ Մոդեստ Կոլերովը, անդրադառնալով ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի այցի ընթացքում ռուսական ռազմաբազան 2 անգամ հզորացնելու պայմանավորվածությանը, ասել էր՝ դա ընդամենը «ՀՀ ՊՆ-ի մակարդակով պայմանավորվածություն էր, մենք վախով սպասելու ենք՝ Փաշինյանը կաջակցի՞, թե՞ ոչ», քանզի նա ամեն րոպե կարող է որոշել և հանել ռազմաբազան։ Մենք հարցրինք վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին՝ Կոլերովի ասածն իրակա՞ն է։ «Հայաստանյան քաղաքականությունն իրականացնում է կառավարությունը` ի դեմս կառավարության ղեկավարի. սա է մեր պատասխանը»: Սոցցանցերում տրվող հարցը տվեցինք նաև՝ կառավարության որոշմամբ Փաշինյանին հատկացվել էր թիվ 3 առաձնատունը, առանց նոր որոշման՝ նա տեղափոխվել է թիվ 6 մասնաշենք։ «Վարչապետն իր «լայվում» մանրակրկիտ խոսել է այդ հարցերի վերաբերյալ, իսկ եթե ինչ-որ հարցեր էլ կան, կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ»»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր