00:00:00

Զիմբաբվեում 11-ամյա աղջիկը կոկորդիլոսից փրկել է 9-ամյա ընկերուհուն

03:55, 05 նոյեմբեր 2019 Աշխարհ

Զիմբաբվեում 11-ամյա աղջիկը կոկորդիլոսից փրկել է 9-ամյա ընկերուհուն: Ընթացքում նրան հաջողվել է վնասել կոկորդիլոսի աչքը: Ինչպես հայտնում է FoxNews-ը՝ վկայակոչելով The Sunday News-ը, Ռեբեկկա Մունկոմբվեն օգնության կանչեր է լսել ընկերների հետ գետում լողալու ժամանակ: Նա տեսել է՝ ինչպես է իր ընկերուհի Լատոյա Մուվանին փորձում դուրս պրծնել կոկորդիլոսի ճանկերից: Աղջիկը ցատկել է ջուրը, բարձրացել է կոկորդիլոսի վրա եւ սկսել է վնասել կենդանու աչքը, որից հետո կոկորդիլոսը բաց է թողել աղջկան: Ավելի ուշ Մունկոմբվեն The Sunday News-ին պատմել է, որ փրկել է իր ընկերուհուն, քանի որ «նա մյուս 7 երեխաներից ավագն էր»: «Ես ցատկեցի ջուրը: Նա բղավում էր ցավից եւ ասում էր, որ կոկորդիլոսը կծում եւ քաշում է նրան դեպի ջուրը»,- պատմել է աղջիկը: Բժիշկների խոսքով՝ փրկված աղջիկը կոտրվածք չի ստացել, միայն թեթեւ վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր