00:00:00

Լույս է տեսել «Նոր պապը» ֆիլմի հերթական թիզերը. ինչպես է Ջոն Մալկովիչը վայելում իշխանությունը

03:43, 05 նոյեմբեր 2019 Աշխարհ

Թողարկվել է «Նոր պապը» ֆիլմի նոր թիզերը, որը Պաոլո Սորենտինոյի «Երիտասարդ հայրիկ» աղմկահարույց սերիալի շարունակությունն է։ Գլխավոր դերը կերտել է Ջուդ Լոուն: «Յուրաքանչյուր ոք այս աշխարհում պետք է իմանա, թե ով է հայրը։  Սա ունայնություն չէ, այլ անհրաժեշտություն է», - թրեյլերում ասում է Ջոն Մալկովիչի հերոսը՝ նորընտիր պապ Յոհան Պավել III-ը։ Սերիալի սյուժեն խիստ գաղտնի է պահվում։ Դատելով թիզերից՝ Մալկովիչի հերոսը Վատիկանում փոխարինում է մոլի ծխող Լեննի Բիլարդոյին, քանի դեռ նա կոմայի մեջ է։ Նա այդ վիճակում հայտնվել է առաջին եթերաշրջանի եզրափակչում՝ վենետիկյան քարոզից հետո։  Վերջում Բելարդոն խորամանկ ժպիտը դեմքին արթնանում է։ https://www.youtube.com/watch?v=nNdvNxBtWuo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր