00:00:00

Հունաստանում ոստիկանությունը սառնարանային բեռնատարում 41 անօրինական ներգաղթյալի է հայտնաբերել

03:00, 05 նոյեմբեր 2019 Աշխարհ

Հունաստանում ոստիկանությունը սառնարանային բեռնատարում 41 անօրինական ներգաղթյալի է հայտնաբերել, հիմնականում տղամարդիկ եւ տղաներ: Բեռնատարը երկիր է մուտք գործել հարեւան Թուրքիայից, հաղորդում է AP-ը: Ոստիկանության հաղորդմամբ՝ երկուսից բացի՝ իրանցի եւ սիրիացի, բոլորը Աֆղանստանից են եղել, նրանցից 6-ն անչափահաս է եղել: 8 մարդ հիվանդանոց է տեղափոխվել շնչառական խնդիրների պատճառով, մյուսներն առողջական խնդիրներ չեն ունեցել: Սառեցման համակարգը միացված չի եղել: Ոստիկանությունը ձերբակալել է բուլղարական համարանիշով բեռնատարի 40-ամյա վրացի վարորդին: Հարյուրավոր մարդիկ ամեն շաբաթ հատում են թուրք-հունական ծովային եւ ցամաքային տարածքը, մեծամասնությունը հույս ունի մուտք գործել բարգավաճող եվրոպական երկրներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր