00:00:00

Պուտինը վավերացրել է ԱՊՀ երկրների կողմից տիեզերքի համատեղ ուսումնասիրության մասին համաձայնագիրը

02:13, 05 նոյեմբեր 2019 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է խաղաղ նպատակներով տիեզերքի ուսումնասիրության և օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների համատեղ գործունեության վավերացման մասին օրենքը, տեղեկացնում է РИА Новости-ն։ Փաստաթուղթը մշակվել է այդ ոլորտում բազմակողմանի համագործակցության կազմակերպչական հիմքի հաստատման, ինչպես նաև կողմերի և մասնակիցների միջև համատեղ գործունեության համաձայնագրերի մշակման նպատակով: «Վավերացնել է խաղաղ նպատակներով տիեզերքի ուսումնասիրության և օգտագործման ոլորտում ԱՊՀ անդամ երկրների համատեղ գործունեության իրականացման մասին համաձայնագիրը»,- ասվում է փաստաթղթում: Համաձայնագրի վավերացումը թույլ կտա միավորել ԱՊՀ շահագրգռված երկրների մտավոր, գիտական և արտադրական ռեսուրսները հիմնարար և կիրառական տիեզերական հետազոտությունների անցկացման ոլորտում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր