00:00:00

Թուրքիայում 8 բարձրաստիճան զինվորական ցմահ բանտարկության է դատապատրվել

01:46, 05 նոյեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայում 8 բարձրաստիճան զինվորական ցմահ բանտարկության է դատապատրվել՝ 2016-ի հուլիսին ռազմական հեղաշրջման անհաջող փորձ կազմակերպելու մեղադրանքով, հաղորդում է Anadolu-ն: Նախկին գեներալները դատապարտվել են Թուրքիայի սահմանադրական կարգը տապալելու փորձի համար: Ձախողված հեղաշրջման պահից սկսած բանտարկության են դատապարտվել հարյուրավոր զինվորներ, բարձրաստիճան զինվորականներ: Թուրքական իշխանությունները Գյուլենի հետ կապ ունենալու պատրվակով ձերբակալել են  ավելի քան 77.000 մարդու, 150.000 քաղաքացիական ծառայողներ, դատավորներ, ոստիկաններ, լրագրողներ, գիտնականներ, դասախոսներ եւ զինվորականներ հեռացվել են աշխատանքից:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր