00:00:00

Նախընտրական հարցման արդյունքներով՝ Թրամփը զիջում է 3 դեմոկրատ թեկնածուի

22:20, 04 նոյեմբեր 2019 Աշխարհ

Ամերիկյան Fox News հեռուստաալիքի պատվերով անցկացված հարցման համաձայն՝ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը 2020-ի նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ զիջում է դեմոկրատ թեկնածուներից երեքին: Դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածուների առաջատար եռյակը գլխավորում է նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, որին աջակցում է դեմոկրատ ընտրողների 31 %-ը տոկոսը: Նրան հաջորդում են սենատորներ Էլիզաբեթ Ուորենը, որին պատրաստ է աջակցել 21 %-ը, և Բերնի Սանդերսը, որին կաջակցի 19 %-ը: Ինչպես նշվում է, Բայդենը նախագահական թեկնածու դառնալու պարագայում Թրամփից առաջ կանցնի 12%-ով: Նրա օգտին իրենց ձայնը տալ պատրաստ են հարցման մասնակիցների 51 %-ը, իսկ Թրամփի օգտին՝ 39 %: Սանդերսը, թեկնածու դառնալու դեպքում, Թրամփին կարող էր հաղթել 49 %-ով՝ 41 %-ի դեմ հարաբերակցությամբ, իսկ Ուորենը՝ 46 %-ով՝ ընդդեմ 41 %-ի: Հարցվածների 10-17 %-ը դեռևս չի կողմնորոշվել ընտրության հարցում կամ աջակցում է այլ կուսակցությունների ներկայացուցիչներին: Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 27-30-ը պատահաբար ընտրված 1040 ընտրողների շրջանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր