00:00:00

ԱՄՆ-ը Հյուսիսային Մակեդոնիայի եւ Ալբանիայի հետ բանակցություններ չսկսելու ԵՄ-ի որոշումը «պատմական սխալ» է համարել

00:07, 05 նոյեմբեր 2019 Աշխարհ

Արեւմտյան Բալկանների հարցով ԱՄՆ ներկայացուցիչը Հյուսիսային Մակեդոնիայի եւ Ալբանիայի հետ անդամակցության մասին բանակցություններ չսկսելու ԵՄ-ի որոշում  անվանել է «պատմական սխալ», որը տարածաշրջանին վատ ազդանշան է ուղարկում, հայտնում է AP-ը։ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Փալմերը հայտարարել է, թե ԱՄՆ-ը հնարավոր ամեն բան անում է, որպեսզի համոզի ԵՄ-ին մինչեւ մայիսին Խորվաթիայում առաջնորդների հանդիպումը չեղարկել որոշումը։ «Ամերիկան ուզում է, որպեսզի Արեւմտյան Բալկանները եվրոպական հեռանկար ունենան»,- Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ Բելգրադում բանակցություններից հետո ասել է Փալմերը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է գալիս մինչեւ ընդլայնման պրոցեդուրաների բարեփոխումները ԵՄ-ին նոր երկրների անդամակցության դեմ, այն դեպքում, երբ Նիդեռլանդները դեմ են Ալբանիայի թեկնածությանը։ «Մենք համարում ենք, որ դա պատմական սխալ է»,- ասել է Փալմերը՝ հավելելով․ «Դա վատ տեղեկատվություն է ամբողջ տարածաշրջանի համար»։ ԱՄՆ-ը ակտիվացրել է ջանքերը, որպեսզի օգնի վերականգնել Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ հարաբերությունների կարգավորման փակուղային բանակցությունները։ Վուչիչի խոսքերով, այդ բանակցությունները կարող են վերսկսվել երկու-երեք ամսից։ Դրանք արգելափակվել էին համարյա ողջ տարվա ընթացքում՝ Սերբիայից ապրանքների վրա 100 տոկոսանոց հարկեր սահմանելու Կոսովոյի որոշումից հետո։ «Մենք ուզում ենք, որ երկխոսությունը լուրջ, պատասխանատու լինի եւ հանգեցնի փոխզիջումային որոշման»,- ասել է Վուչիչը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր