00:00:00

Թուրքիային ռուսական C-400-ի մատակարարման երկրորդ փուլը ենթադրում է դրանց համատեղ արտադրություն

16:10, 04 նոյեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիային հակաօդային պաշտպանության C-400 ռուսական համակարգերի մատակարարման երկրորդ փուլը նախատեսում է դրանց համատեղ արտադրությունը, ինչը կարող է իրականացվել 2020 թվականի վերջին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը: «C-400-ի մատակարարումների երկրորդ փուլի գծով մենք օրացույց ունենք հաջորդ տարվա համար: Այդ դեպքում, ի տարբերություն առաջին փուլի, խոսքը վերաբերում է համատեղ արտադրությանը եւ տեխնոլոգիաների հանձնմանը: Համատեղ արտադրությունը կարող է փոքր-ինչ փոփոխել նախանշված օրացույցը՝ ժամկետները հետաձգելով, հնարավոր է՝ մինչեւ 2020 թվականի վերջը»,-ասել է Դեմիրը NTV հեռուստաալիքի եթերում: Նա հավելել է, որ ռուսական կողմի հետ շարունակվում են կոնսուլտացիաները Թուրքիայում C-400-ի բաղադրիչների մասնակի արտադրության շուրջ: Հակաօդային պաշտպանության նորագույն համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամ են առաջացրել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում, սկսվել են հուլիսի կեսերին: Թուրքիային С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պարտավորագիրը «Ռոսօբորոնէքսպորտ»-ն ստորագրել է 2017 թվականի ապրիլին Մոսկվայում: Այն դարձել է Ռուսաստանի ամենախոշոր արտահանական պարտավորագիրը ՆԱՏՕ-ի դաշինքի երկրների հետ: Պարտավորագրի համաձայն, Ռուսաստանը Թուրքիային մատակարարել է С-400 հակաօդային պաշտպանության համակարգի չորս դիվիզիոն՝ մոտավորապես 2,5 մլրդ դոլար գումարի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր