00:00:00

Բոլոր ասեկոսեները, բանսարկությունները, որ գոյություն ունեն հասարակության մեջ՝ ապրիլյան գործողությունների հետ կապված, կփարատվեն․ Տոնոյան

14:21, 04 նոյեմբեր 2019

«Այսօր ՀՀ զինված ուժերը ձեռք են բերում մեծամասամբ նոր զինատեսակներ: Ե՛վ 2019 թվականին և՛ 2020-ին պայմանագրային և վարկային ծրագրերի միջոցներով ձեռք են բերվում միայն նոր և արդիական կարողություններ տարբեր երկրներից»,-լրագրողների հետ ճեպաազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Անդրադառնալով հարցին, թե ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում արդիականացման ինչ աշխատանքներ են կատարվում, Տոնոյանը արձագանքեց․ «Ռուսական 102-րդ ռազմաբազան արդիականացվում է ւ է և՛ սպառազինության, և՛ նյութատեխնիկական ապահովման, և՛ զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման առումներով»,-նշեց նախարարը։ Խոսելով ապրիլյան դեպքերը քննող հանձնաժողովի աշխատանքներից և սպասվող հնարավոր բացահայտումներից, Դավիթ Տոնոյանն ասաց՝ բոլոր ասեկոսեները, բանսարկությունները, որ գոյություն ունեն հասարակության մեջ՝ ապրիլյան գործողությունների հետ կապված, կփարատվեն ։ Հարցին, թե արդյոք հանձնաժողովը կբացահայտի, որ նախորդ իշխանությունների կողմից եղել են խնդիրներ՝ նրանց պատասխանատվության և մեղավորության հետ կապված, պաշտպանության նախարարը նշեց. «Ես չեմ կարող ասել, թե հանձնաժողովը ինչ կվերանայի, բայց այն, ինչ կկատարվի, արդյունքը ես ակնկալում եմ դրական, որը ավարտ կտա այդ բոլոր խոսակցություններին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր