ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում մարտի մեկի գործի շրջանակներում ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանին, նշեց․ «Քանի որ նախաքննություն է իրականացվում, ես իրավունք չունեմ Սեյրան Օհանյանի մեղադրանքի վերաբերյալ իմ էմոցիոնալ, անձնական կարծիքը հայտնել՝ որպես պաշտոնյա»: Լրագրողներից մեկի այն հարցին, թե նախկին նախարարը կարո՞ղ էր այնպիսի բան անել, որը չէր բխի պետության շահերից, Տոնոյանը նշեց. «Ես չեմ ուզում դրան հավատալ» ։ Հաջորդ ճշտող հարցին, թե իր համար Սեյրան Օհանյանը պետականամե՞տ գործիչ է, Տոնոյանը պատասխանեց՝ այո։