00:00:00

«Լիդիան»-ի վերջնագիրը․ Ավինյանի աղմկոտ հայտարարությունն ու իրավապահների լռությունը

14:06, 04 նոյեմբեր 2019

Հոկտեմբերի 29-ին Ազգային Ժողովում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել է, որ եթե «Լիդիանը» թաքցրել կամ կեղծել է «Ամուլսար» հանքավայրում ուրանի պաշարների վերաբերյալ տվյալները, ապա դա լուրջ հետեւանքներ կունենա վերջինիս համար, եւ որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը չի բողոքարկում ՇՄԱԳ-ի հետ կապված գործընթացները, միակ բողոքն այն է, որ պետությունը չի ապահովում «Լիդիան»-ի մուտքը Ամուլսարի տարածք: Այս հարցազրույցին արձագանքել է «Լիդիան ինթերնեյշնըլ» ընկերության փոխնախագահ Արմեն Ստեփանյանը։ Նա դժգոհել է, թե «Լիդիան»-ի համար ընդունելի չեն ո՛չ Ամուլսարի ՇՄԱԳ-ի անվերջանալի խտրական ուսումնասիրությունները եւ ո՛չ էլ մեկ տարուց ավելի շարունակվող ճանապարհների ապօրինի շրջափակումը: Պարզվում է «Լիդիան»-ի փոխնախագահը, զարմացած է նախարարի այս դիտարկումից, հայտարարել է՝ իրենք չեն ընդունում երրորդ աուդիտի կամ որեւէ փորձաքննության անհրաժեշտությունը: «Ամենակարեւորը՝ անընդունելի է, որ դրանցով փաստացի արդարացվում է «Լիդիան»-ի գործունեության ապօրինի սահմանափակումը: Չեմ կարծում, որ կգտնվի գոնե մեկ տնտեսվարող, որը համաձայն կլինի մեկը մյուսին հաջորդող անվերջանալի ստուգումների հետ՝ սեփական տարածքի ապօրինի շրջափակման պայմաններում»,- ասել է Ստեփանյանը։ Ըստ էության «Լիդիան»-ը վերջնագիր է ներկայացնում ՀՀ իշխանություններին։ Նրանք համաձայն չեն նոր ստուգումներ անցկացնելուն։ Ի՞նչ են անելու նրանք, եթե գործող կառավարությունը ամեն դեպքում պնդի այդ ստուգումները։ Միջազգային ընկերությունը պետք է գիտակցի, որ Հայաստանում սահմանվել են խաղի նոր կանոններ, որոնց հետ իրենք առնվազն պարտավոր են հաշվի նստել, հակառակ դեպքում պետք է հեռանան, հատկապես, որ Ամուլսարը «Լիդիան»-ից պաշտպանողների պակաս չկա։ Մեկ այլ ուշագրավ հայտարարություն, որը եւս դուրս մնաց ընդհանուրից։ Խոսքը փոխվարչապետի հայտարարության մասին է։ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 22-ին թբիլիսահայերի հետ հանդիպմանն ասել էր, թե Ամուլսարի շահագործման դեմ արշավը ֆինանսավորվել է հանքարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների կողմից: Ո՞ւմ է նկատի ունեցել փոխվարչապետը։ Իրավապահները պետք է պատասխանեն այս հարցին։ Սա ըստ էության հաղորդում է հանցագործության մասին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր