00:00:00

Պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել նաև Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը

14:01, 04 նոյեմբեր 2019

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին։ Ի դեպ, Կոմիտեի ղեկավարի պարտականությունները նոյեմբերի 1-ից վերապահված են Լևոն Մելիքյանին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է կառավարության՝ նույն օրն ընդունած որոշումը https://www.e-gov.am/gov-decrees/item/32802/, որով Սարհատ Պետրոսյանն ազատվում է Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Սարհատ Պետրոսյանն իր հրաժարականի դիմումը ներկայացրել էր շաբաթներ առաջ։ Կադաստրի կոմիտեի լրատվություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր