00:00:00

Ընկե՛ր, եթե չի ստացվում, դուրս արի եթեր, ասա որ փորձել ես ու չի ստացվել․ Աշոտյանը՝ Փաշինյանին

13:46, 04 նոյեմբեր 2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին, որոնք վերաբերվում էին Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը: Աշոտյանի պնդմամբ Փաշինյանն այսպիսով ոչ թե փարատեց բոլոր սթափ մտածող մարդկանց մտահոգությունները, այլ ավելի շատ անհանգստանալու առիթներ տվեց, քանի որ ըստ Աշոտյանի՝ Նիկոլ Փաշինյանն չի տիրապետում Արցախյան կարգավորման ողջ փաթեթին: «Իրականությնա մեջ մեզ բոլորիս հետաքրքրում է ոչ այն փաստը , թե ինչու աշխատանքից հեռացվեց իր անվտանգության ծառայության պետը՝ գեներալ Հայրապետովը, այլ մեզ հետաքրքրում է այն փաստը թե ինչ է այսօր քննարկում ՀՀ իշխանությունը Արցախի խնդրի լուծման մասին: Երեկվա եթերից ամենակարևոր հետևությունըՙ որ պետք է անենք, հետևյալն է՝ որեվէ կոնկրետ մոտեցում, հստակություն ՀՀ նոր կառավարության կարծիքներիՄ դիրքերի մասին Արցախյան հարցում չհնչեց: Սա ամենամեծ բացթողումն է և վստահ եմ, որ սա արվել է դիտավորյալ: Նիկոլ Փաշինյանն ամեն մի լրահոսի հետևում տեսնում է նախկինների ականջները: Այդ ֆոբիաները, վախերը գոյություն ունեն իր մոտ, բայց խնդիրը միայն իր վախերի մեջ չէ : Եթե մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանին ՙ այդ թվում Արցախյան հարցում քննադատում էին բացառապես կամ հիմնականում ՀՀԿ-ականները, ապա այսօր, մեկ տարի անց, հանրային դժգոհության տարափի մեջ լսվում են նաև այլ ձայներ, և առնվազն ազնիվ չէ ամեն մի քննադատություն վերագրել այսպես ասած նախկին ռեժիմին: Պետք է առերեսվել այն հանգամանքի հետ, որ Նիկոլ Փաշինյանից դժգոհ են ոչ միայն ՀՀԿ-ականները , այլ դժգոհությունը հատկապես քաղաքական հարցերում բավականին համատարած է»,-նշում է ՀՀԿ փոխնախագահը: Այս ամենից բացի, ըստ Արմեն Աշոտյանի, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կրկնեց իր անհաջող միտքը՝ բանաձևը, որ հարցի լուծումը պետք է բավարարի երեք ժողովուրդներին: «Իրեն թվում է թե գտել է կախարդական բանաձև, հիմա պետք է ստիպի որ այդ բառերն Ալիևն ասիի ու վերջ: Նիկոլ Փաշինյանն Արցախյան հարցում հակադարձում է հիմնականում մեզ , այլ մտահոգ մարդկանց, քան ադրբեջանական հայտարարություններին: Անպատասխան թողնելով Ալիևի զառանցանքները՝ ՀՀ-ի, Զանգեզուրի, Արցախի մասին, նա խոսում է ինչ-որ բամաբսանքների մասին: Պարոն Փաշինյան, ինչու՞ չեք հակադարձում Ալիևի հայտարարություններին: Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանն հպարտությամբ ասաց, որ ինքը Սերժի կետից չի շարունակում բանակցությունները, այլ սեփական կետն ունի, և իր սեփական կետից է շարունակում բանակցությունները: Նիկոլ Փաշինյանն անցյալ տարի խոստացավ, որ Արցախը վերադառնալու է բանակցային սեղանին, այսօր նա ամեն կերպ խուսափում է այդ խոստման մասին հաշվետվություն տալուց: Ընկե՛ր, եթե չի ստացվում, դուրս արի եթեր, ասա որ փորձել ես ու չի ստացվել»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր