00:00:00

Լարված իրավիճակ Արարատի մարզում

12:52, 04 նոյեմբեր 2019

Արարատի մարզի դատախազության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում։ Քաղաքացիները պահանջում են վերացնել իրենց համագյուղացի Գրիշա Հակոբյանի հետախուզման որոշումն ու Գերմանիայից արտահանձնման գործընթացը։ 2016 թվականից Գրիշա Հակոբյանը հետախուզվել է մի քաղաքացու հարվածելու ու առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ Մինչդեռ հարազատները պնդում են,որ նա չէ տուժողին այդ վնասվածքները պատճառողը, և այս տարիների ընթացքում քննչական մարմինը այդպես էլ իրականությունը չի պարզել։ Նշենք, որ երեկ դատարանը որոշում է կայացրել Գրիշա Հակոբյանի խափանման միջոցը կալանքն է որոշել: Համագյուղացիները պահանջում են այլ  խափանման միջոց կիրառել, քանի որ Գրիշա Հակոբյանը հիվանդ է քաղցկեղով եւ բուժման կարիք ունի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր