00:00:00

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնում է Շվեդիա. Օրակարգը հայտնի է

10:40, 04 նոյեմբեր 2019

Նոյեմբերի 4-6-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում՝ մասնակցելու ԱլԳ 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությանը եւ դրա շրջանակներում կայանալիք միջոցառումներին։ ԱԳՆ-ից հայտնում են, որ ԱԳ նախարարը որպես բանախոս հանդես է գալու «Բարձր մակարդակի նախարարական քննարկում. ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» եւ «ԱլԳ-ն կապելով Կայուն Զարգացման 2030 օրակարգի հետ. Ինչպես հասցեագրել դիմակայունությունը» խորագրով քննարկումներին: Նախարար Մնացականյանը Արեւելյան գործընկերությանը նվիրված դասախոսություն է ունենալու Շվեդիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում: Այցի շրջանակներում ԱԳ նախարարը մասնակցելու է նաեւ մի շարք այլ միջոցառումների եւ  հանդիպումներ է ունենալու գործընկերների հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր