00:00:00

«Հպարտների վարչապետը հերթական անգամ մոլորեցնում է միամիտներին». Շարմազանով

09:22, 04 նոյեմբեր 2019

Փաշինյանն ասում է, թե Արցախի հարցում Հայաստանի եւ Արցախի իշխանությունների պատկերացումները նույնական են. հպարտների վարչապետը հերթական անգամ մոլորեցնում է միամիտներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա, մասնավորապես, հավելել է. «Ի տարբերություն Փաշինյանի Արցախում Ալիեւին կիրթ եւ նորմալ չեն համարում, դավադրաբար պատերազմ հրահրող ուժեր սեփական հայրենիքում չեն փնտրում, իբր հող տալու համար հերոսներին չեն նվաստացնում եւ կալանավորում: Տարիների ջանքով ձեռքբերված դիվանագիտական հաջողություններից չեն հրաժարվում: Եվ , ի վերջո, բարձրաձայն հայտարարում են, որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն ու անկախության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի: Հ.Գ. Сначала подумай,потом говори»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր