00:00:00

Մահաբեր պայթյուն՝ սիրիական Թել Աբյադում. Թուրքիան մեղադրում է քուրդ զինյալներին

13:41, 03 նոյեմբեր 2019 Աշխարհ

Սիրիայի Ռաքա նահանգի հյուսիսում Թել Աբյադ քաղաքի կենտրոնում, որտեղ տեղակայված են թուրքական օկուպացիայի ուժերը եւ նրանց ենթակա խմբավորումները, նախօրեին ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, կան վիրավորներ, հայտնում է ՍԱՆԱ-ն: Տեղական աղբյուրների տեղեկացմամբ՝ պայթյունը որոտացել է Կենտրոնական շուկայում, ինչի հետեւանքով բնակիչներ են զոհվել եւ վիրավորվել, վնաս է պատճառվել նաեւ շենքերին եւ գույքին: Թուրքիան իր հերթին ավելի քան 10 խաղաղ բնակիչների կյանքը խլած պայթյունի մեջ մեղադրել է «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) քուրդ զինյալներին: «Մենք դատապարտում ենք արյունախում YPG-ի ահաբեկիչների այս անմարդկային հարձակումը, որոնք հարձակվել են «Խաղաղության ակունք» գործողության արդյունքում իրենց տներ եւ հող վերադարձած խաղաղ բնակիչների վրա»,- նշված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր