00:00:00

ԱՄՆ պետական պարտքը նոր ռեկորդ է սահմանել

17:33, 02 նոյեմբեր 2019 Տնտեսություն

ԱՄՆ պետական պարտքը հասել է նոր ռեկորդային ցուցանիշի՝ 23 տրլն դոլարի։ Համապատասխան տվյալները  ներկայացրել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, գրում է Axios-ը:
Փաստաթղթում ներկայացված թիվն արտացոլում է երկրի պետական պարտքի վիճակը հոկտեմբերի 31-ի դրությամբ: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ ԱՄՆ-ի պետական պարտքը 2017 թվականի ՀՆԱ-ի 108 տոկոսից կաճի՝ 2023 թվականին հասնելով ՀՆԱ-ի 117 տոկոսի:
Հաղորդվում է, որ ԱՄՆ ներկայիս պարտքը 2007-2008 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի «ժառանգությունն են»: Հաղորդվում է նաև, որ Բարաք Օբամայի նախագահության տարիներին պետական պարտքն ավելացել է ավելի քան 9 տրիլիոնով: Ամերիկացի տնտեսագետները կանխատեսում են, որ պարտքի թիվը մինչ 2026 թվականը կհատի 30 տրիլիոնը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր